Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/446

Այս էջը սրբագրված է

բերականը, թեև նրա հիշատակությանը չենք հանդիպում Գ. Լևոնյանի «Հայոց պարբերական մամուլը» գրքում։

11. «Ստվերք հայկական» Նար Պեյի բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 1874 թվականին Պոլսում։

12. «Գովեսցէն զքեզ այլք և մի՛ քո թերան» — «Գովեսցե զքեզ ընկերն՝ և մի՛ քո բերան...», Առակք Սողոմոնի, ԻԵ. 2։

13. Ակնարկում է «Փունջի» և «Մասիսի» խմբագիրներ Հ. Ալաճաճյանի և Կ. Ութուճյանի միջև ծագած բանավեճին հաջորդող խաղաղությունը (տե՛ս «Մանր լուրեր», ծանոթ. № 23)։

14. Նկատի ունի «Օրագրի» և «Մանզումեի» խմբագիրներ Օ. Խոճասարյանի և Կ. Փանոսյանի միջև ծագած վեճը (տե՛ս «Ապտակք», 1872, ծանոթ. № 7)։

15. Մ. Ամրիկյանը կատարել է իր խոստումը և Պոլսում ներկայացրել Գ. Սունդուկյանի «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգությունը։

16. Տե՜ս ծանոթ. № 9։

17. Կրոնական ժողովի ատենապետը հիշյալ ժամանակաշրջանում Խորեն Նար Պեյն էր։

18. Արևմտահայերի մոտ աշխարհաբարի վերջնական հաղթանակը գրականության մեջ տարիների պատմության հետ է կապված, անցել է պայքարի բուռն ուղի, ժամանակի մտավորականության կրքոտ մասնակցությամբ և հայտնի է գրապայքար անունով։

Հակված աշխարհաբարին, Պարոնյանը յուրովի արձագանքել է այդ շարժմանը և սույն նկարագրությունը այլաբանական մի պատկեր է, որի իմաստը վախն է, թե աշխարհաբարի պաշտպան «Վարժապետական ժողովը» (տե՜ս «Սուրհանդակ Մեղուի», ծանոթ. № 3) զոհ չդառնա ներքին ալեկոծության, որովհետև հազիվ թե Հովնան մարգարեի նման նա ևս կարողանա ապաստանել կետ ձկան բերանում, այլ ծովամույն կլինի։

19. Ակնարկում է աղքատությունը ժողովրդի, որը քառասուն փարայից մեծ փող չի տեսել։

20. Ակնարկը անհասկանալի է։

21. «Հույս» — Կրոնական, բանասիրական ամսաթերթ, հրատարակություն Արմաշի միաբանության, լույս է տեսել 1864—1878 թվականներին Խ. վարդ. Աշղյանի խմբագրությամբ։

22. «Հապը կըլլեցիր» — Ոճ է. բառացի՝ դեղահատը կուլ տվիր, բուն իմաստը՝ պարտվեցիր։

23. «Բեշին շիտա նե» — Ոճ է. այսինքն՝ եթե կանխիկ չտա։ Խոսքը վերաբերում է 75 ղուրուշ ազգային տուրքին, չվճարելու դեպքում զրկվում էին ազգային իշխանություններ ընտրելու իրավունքից։

24. «...Երկու քառդ վճարել» — Երկու քառորդ ոսկի։

25. Հակապողոսյաններ կամ Ապոգոսյաններ. Պողոս վարդապետ Մելիքյանին (տե՜ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., Անձնանունների բառարան՝ Պողոս Մեւիքյան) հակադրվող այն հոսանքի ներկայացուցիչները, որոնք Մ. Խրիմյանի ղեկավարությամբ պայքարում էին ի պաշտպանություն ժողովրդի շահերի։

26. «Յանղուն վար, Պեյ օղլունտա Աղա Ճամիտե» — Հրդեհ կա, Պեյ Օղլուի Աղա ճամիում։