Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/447

Այս էջը սրբագրված է

27. Նմանությունը պեքճիի (պահակ) և «Մասիսի» երկուսի ուշացած լուրեր հաղորդելն է։

28. Պարոնյանին զբաղեցրել է Խաչատուր սրբազանի նյութած Աղթամարի Պետրոս կաթողիկոսի չարանենգ սպանության պատմությունը։ Նա պահանջել է Խաչատուր սրբազանի ոճիրի հատուցումը, սակայն նրա պահանջը մնացել է անարձագանք․

29. Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Առտնին տեսարաններ», ծանոթ. № 8։

30. Ազիզիե թատրոնում իր ներկայացումներով հանդես էր գալիս Հ. Վարդովյանի խումբը։ Ակնարկը վերաբերում է թատրոնի դատարկությանը։

31. Պարոնյանը նկատի ունի կաթոլիկ մեծահարուստ Հ. Կեոչեյանին, որի դեմ հրապարակավ «Մեղվի» էջերից վարեց սուր պայքար (տե'ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VIII հտ., «Մեղու առ վսեմափայլ Հակոբ էֆենտի Կեոչեյան», «Առ վսեմափայլ անվանակիցդ իմ Կեոչեյան էֆենտի», «թե ինչու Կեոչեյան էֆենտի Մեղուեն ավելի բարեկամ ունի»)։

32. Օֆենբախի «Գեղեցկուհի Հեղինե», «Օրֆեոսն ի dժոխս» և էրկոկի «Մադամ Անգոյի աղջիկը», «Ժիրոֆլե Ժիրոֆլա» օպերետները ներկայացվել են Պոլսի հայկական բեմերում։

33. «Պանքայի դատը» կապված էր արքունի երկրորդ գանձապետ Մկրտիչ Սիմոնովիչի հետ։ Սակարանում տանուլ տալու պատճառով Սիմոնովիչը մեծաքանակ գումար էր Հափշտակել արքունի գանձարանից։ Հավանաբար Բերթեվ էֆենգին դատավարության մասնակից պաշտոնական դեմքերից էր։

34. «Բոն մարշեն» ֆրանսիական վաճառատուն էր, որն իր բաժանմունքներն ուներ տարբեր քաղաքներում։ Ակնարկը վերաբերում է այդ վաճառատան գործարքների հետ կապված դրամի տեսակին։

35. «Հիսուսա կելիրիմ, պեքլեմեմ, պեքլեմեմ»

Հիսուսին եմ գալիս, չեմ սպասում, չեմ սպասում,
Հոգին երբ հրավիրե, չեմ մերժի,
Տերը երբ ընդունի,
Շնորհով եթե քաշե՝
Հիսուսին եմ գալիս, չեմ սպասում, չեմ սպասում։


36. «Փարամը իսթերիմ, պեքլեմեմ, պեքլեմեմ» — Դրամս ուզում եմ, չեմ սպասի, չեմ սպասի։

37. «Գույնը նետող խումաշ» (գույնը նետող կտոր) է անվանում «նորագիրը», որովհետև 1876 թվականից «Օրագիրը» փոխեց անունը և լույս տեսավ «Նորագիր», անունով։

38. «Գողի թաքլիտ ընել» — Գողի նմանեցնել։

39. «Մասքարա ըլլանք» — Դիմակավորվենք։

40. Փանասեն ժամանակի տարածված դեղերից էր. ծաղրում է լրագրերի գովաբանող հայտարարությունները։

41. Խոսքը Ամբրոսիոս վարդապետ Իսկենդերյանի մասին է (տե՛ս «Ասկե Անկե», 1873, ծանոթ. № 4)։

42. «Քալեմ օտասի» — Գրասենյակ։

43. «Մենմուա» — «Մեճմուայը հավատիս», հայատառ թուրքերեն թերթ, լույս է տեսել Պոլսում 1852 թվականին՝ Հ. Վարդանյանի խմբագրությամբ։