Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/448

Այս էջը սրբագրված է

44. «Րուզնամե Մասիս» — Հայատառ թուրքերեն հավելված «Մասիսի»։

45. «...Իրեն եղած բրոբոզիսինը րըֆյուզե չընե, յուր ձեռքովը բրեբարե պիտի ընե իր րյույինը» — Եթե Ավստրիան Ոուլկարիայի օկուպացիայի համար իրեն եղած առաջարկները չմերժե, յուր ձեռքովը պիտի պատրաստե իր կործանումը։

46. «Մեյխանենիին մեկը ինձի քեֆիլ եղած է...» — Գինեվաճառին մեկը ինձի երաշխավոր է եղել:

47. Զեյթունի հայտնի ապստամբությունից հետո թուրքական կառավարությունը դաժան պայմաններ էր ստեղծել զեյթունցի հայերի համար, տեղի կուսակալները թույլ էին տալիս կամայականություններ, մինչև իսկ մահապատժի կիրառում։

48. Հայկական տառերից յուրաքանչյուրը տարին մեկ անգամ եկեղեցական օրացույցների մեջ նշանակվում է իբր այդ տարվա գիրը («Պիր տարվույն») և նրանով ղեկավարվում էին որոշելու համար եկեղեցական տոների ժամանակը։

49. Տե՛ս «Խայթվածք», 1873, ծանոթ. № 64։

50. «Րեժիի ծխախոտ» — Թուրքիայում ծխախոտի մենաշնորհ ունեցող անգլո-ֆրանսիական ընկերության ծխախոտները։

51. «...Քայմե խարնելեն ավելի դժվար է» — Քայմեն թուրքական թղթադրամ էր, ծախսելը (խարճել) դժվար էր, նախապատվությունը տրվում էր ոսկուն։

52. «...Սիկառա կը խմես կոր» — Ոճ է. նշանակում է ծխախոտ կը ծխես։

53. «Մանզումե» — «Մանղումեի էֆքյար», հայատառ թուրքերեն թերթ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <33>, ծանոթ. № 1)։

54. Ծաղրում է Տերոյենցի պահպանողականությունը, սկզբունքների հնությունը։

55. Գեներալ Չերնյաևի հրամանատարությամբ սերբիական բանակը 1876 թվականին դասավորված էր Ալեքսինաձի շրջակայքում։ Թուրքերը, Չերնյաևի նահանջից հետո, Աբղուլ Քերիմի գլխավորությամբ վերցրին Ալեքսինաձը, բայց խաղաղության դաշնագրի կնքումով այն կրկին հանձնվեց Սերբերին։

Ակնարկը վերաբերում է պատմական վերոհիշյալ դեպքերին։

56. «Մանղումե... րուզնամե» — Տե՛ս ծանոթ, № 44, 53։

57. Չեյբեկները իսլամ աղանդավորներ էին ցրված Փոքր Ասիայում. զեյբեկներին հատկանշական էր բարքերի, մինչև իսկ հագուստների վայրենությունը։

58. «...Ի երեսփոխան Մ... էֆենտին» — Հեղինակի ակնարկը անհայտ է. պարզել անձնավորությունը՝ նույնիսկ ազգային ժողովի արձանագրությունների միջոցով, մեր որոնումները ապարդյուն անցան։


ԴՊՐՈՑԱԿԱՆ ՔՆՆՈԻԹՅԱՆՑ ԱՐՁԱՆԱԳՐՈԻԹԵՆԵՆ ՔԱՂՎԱԾ

Առաջին անդամ լույս է տեսել «Թատրոնում»՝ Խիկար ստորագրությամբ, 1874 թվականի մայիսի 1-ին (№ 8)։ «Թատրոնի» հիշյալ տարեթիվը մեզ մոտ չկա, հատկապես մեր հրատարակության համար բերվել է Փարիզից։

1. Ըստ կրոնական ավանդության Կայիափան հրեից քահանայապետն էր քրիստոսի դատավարության ժամանակ։

Այս և հոդվածի բոլոր օրինակները հայոց դպրոցների ուսուցման ցածր մակարդակը քննադատող երկդիմի ակնարկներ ու բառախաղեր են։

2. «Եա՛ն, կը՜ն, վա՜ր» — Հրդեհ կա։