⁂
Մանդումեի և խենդի մը մեջ.
— Քեղի խենդ կ՛ըսեն կոր, բայց խելարի խոսքեր կընես կոր։
— Զարմանալու ի՞նչ կա, քեզի ալ խելարի կ՛ըսեն կոր, բայց միշտ խենդ խոսքեր կ՛ընես, եթե մարդոց արժեքը իրենց խոսքերեն կշռեր ամեն մարդ, դուն շատոնց մեր քովը պիտի գայիր։
⁂
— Ա՜հ, կ՛ըսեր աղջիկ մը իր ապուշ սիրականին, քեզի համար գիշեր ցերեկ ո՛չ քուն ունիմ և ո՞չ հանդիսա, աչքիս ո՛չ աշխարհ երևա, ո՜չ ծով և ո՜չ մարդ։
— Աչքերուդ ակնոց դի՞ր, ըսավ ապուշը կատարյալ անտարբերությամբ։
⁂
— Ինչո՞ւ համար այս օրերս Ասիային քիթը մեծցեր է։
— Մեղուն նստավ վրան, անոր համար։
⁂
Զրույց կը պտըտի, թե Մանդումեի բերնեն մինչև ականջները հեռագրական թել մը պիտի ձգվի, որով, բերանն ականջներուն հետ հարաբերություն հաստատելով՝ բերնեն ելածը ականջներն ալ պիտի լսեն։
⁂
Անցյալները լուր եկավ, թե, պապը մեռավ։
Երեկվան հեռագրալուրը կորսեն, թե պապը հոգին ավանդելու վրա է։
Ափսո՜ս, որ պապը նախ մեռավ և վերջը հոգին տվավ․․․ ավելի աղեկ չէ՞ր ըլլար, որ առաջ հոգին տար և ապա մեռներ, որպեսզի կենդանությանը ատեն մեռած չըլլար։
⁂
— Օրդտի, դեռ պարա՞պ կը պտըտիս, գործ մր չգտա՞ր։
— Գործ մը գտա, խաթուն։