ԱՍԿԵ ԱՆԿԵ
1874
Մարդուն մեկը այս օրերս տղան դպրոցեն հանելով արվեստի մը տալ կուղե, ուստի տղուն ձեռք են բռնելով դերձակի մը խանութ կը տանի և ձեռք մը լաթ առնելեն ետքը Զնտան Խաբուսի կը տանի ու նոր չարըխ կառնե։
Տղան այս տարօրինակ ոտքի ամանը տեսնելով հորը կը հարցունե։
— Հայրիկ, ինչո՞ւ համար պոթին չես առներ կոր, չարըխով ի՞նչպես քալեմ։
— Չարըխով երթաս նե՝ վերջեն շատ հարուստ կըլլաս տղաս, ես քանի քանի մարդիկ կը ճանչնամ, որ դրսեն չարըխով եկեր են Պոլիս և այսօրվան օրս երևելի հարուստներ եղեր են, կըսե հայրը և չարըխը աղուն ոտքը կանցունե։
Թե որ չարըխը ասանկ հրաշք գործելու ըլլար՝ այս օրվան օրս Պոլսո մեջ պոթին հագած քիչ մարդ պիտի տեսնեինք։
⁂
Սա գեղեցիկ սեռին մեջ չկա մեկըլ, որ աղջկան մը կամ կնկան մը համար կատարյալ աղվոր է ըսե, միշտ պակասություն մը կը գտնա, չգտնա նե՝ կարծես մեղք կը գործե։
Հետևյալ խոսակցությունը, որ կանանց ընկերության մը մեզ. անցած է մեր ըսածը կը հաստատե։
— Օրիորդ․․․ը կը ճանչնա՞ք։
— Այո՛, շատ աղվոր է։
— Սքանչելի։
— Պաշտելի։