Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/58

Այս էջը սրբագրված է

— Տիկին, հիվանդնիդ բան մը չունի, քառասուն ղուրուշ վիզիթաս տվեք երթամ։

— Քառասուն ղուրո՞ւշ.․․ բայց, կ՛ըսեք, որ հիվանդը բան մը չունի... անպիտանը գոնե քիչ մը հիվանդ ըլլար նե՝ սիրտս չէր վառեր...։


Մարդուն մեկը ընկերության մը մեջ տգետ և անմիտ կնկան մը հարգանք կը մատուցաներ։

Շատերը այս անտեղի հարգանաց վրա զարմանալով՝ պատճառը հարցուցած ատեննին, վարսավիրաները, կըսե մարդը, նախ փայտյա գլուխներու վրա կ՛սկսին բերուքաները խոպոպել: