Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/68

Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ ըսեմ, Աստված քուկին ալ պելադ տա, ասոնք քեզի սորվեցնողին ալ։

— Թո՛ղ տա, ես դասերս մոռնալու չեմ ա՜։


Ասիան մեծցավ, իր հակասություններն ալ թերթին մեծությանը համեմատ մեծցան։

Աս բնական է, տասը տողի մեջ հինգ հակասության մեջ իջնողը, հարյուր տողի մեջ հիսուն հակասության մեջ կ՝իյնա։

Ահա թերթ մը, որ յուր հակասություններովը մեկտեղ կը հառաջդիմե։

Ասիա կ՝ըսե, թե լրագիրը ազգին հայելներն են։

Ասոր պիտի հավատայի ես, թե որ Ասիան չըլլար։


Մեղու այս օրերս ապահովության սենյակ մը բացած է, և կապահովե այն ամեն բաները, որք կորսվելու ենթակա են։

Ուզողը կրնա մեզ գտնել և ուզածը սիկուրթա ընել։

Առ այժմ սիկուրթայի դրվածները հետևյալներն են։

1. Պեկյան էֆենտիի փաստի կողովները։

2. Տերոյենց պատվելիին համբավը։

3. Մանզումեի ականջները։

4. Ասիային սկզբունքը։

5․ Պտըտիլ շատ սիրող կնիկները։

6․ Բաղնիք գացողներուն ծխախոտի տուփը։

7. Պատրիարքարան գացող և դռնապանին պախշիշ չտվողներուն ոտքի ամանները։

8. Շոգենավ մտնելով քնացողներուն պիլեթները։

9. Քյուրտի մը առաջնորդությամբ տեղ մը երթալ ուզողներուն ճամբան։

10․ Իզմիրցոց Խորեն եպիսկոպոսին վրա ունեցած համարումը։

11․ ․․․Տին առաջնորդությանը տակ ապրող ժողովրդյան կրոնքը։

12․ Մատմազել Մարթային փոքրիկ գլխարկը։

13․ Մեղուին զվարթությունը։

Սիկուրթա բռնել ուզողները չհոգնեցնելու համար մենք իրենց ոտքը պիտի երթանք. բայց որովհետև չենք կրնար մեր գրասեն-