Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/7

Այս էջը սրբագրված է

ՀԱՅԵՐՈԻՆ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐՎԱՆ ՄԵՋ ԸՆԵԼԻՔՆԵՐԸ

Թաղային դպրոցները պիտի գոցվի, հին ատենվան պես ամեն մարդ իր շահուն համար դպրոց պիտի բանա տուներու մեջ, ախտերի խանութները, բյուրքճիի խանութներն ու սրճարանները:

Թաղական խորհուրդները իրենց համար հատուկ Պատրիարք և հատուկ ացգային վարչություն պիտի ունենան։

Առաջնորդները Բարձրագույն Դուռը թաքրիրներ գրելով մենք Պատրիարքարանը չենք ճանչեր պիտի ըսեն։

Տնտեսական խորհուրդը իր զեղջը %-ին 50-ի պիտի իջեցնե. Պատրիարքարանի դռնեն ներս մտնողեն ալ 40 ղուրուշ տուրք պիտի առնե։

Վարժապետները ոսկին հարյուր ղուրուշեն առնելով դասերը կես ժամի պիտի իջեցնեն։

Տեր պապաները մեռելը կանխիկ ստակով պիտի թաղեն, պսակն ալ աղջկանը մատի մատնին դրավ առնելով պիտի կատարեն։

Ժամկոչները գիշերը ժամ չպիտի կանչեն, ցերեկներն ալ գինետունները մանի պիտի կանչեն։

Պատրիարքարանը թրամվայի կառքերեն մեկուն մեջ պիտի հաստատվի, որպեսզի որ կողմն ուզվի նե շուտ մը հոն տարվի։

Գավառական հարստահարությունները Պոլիս փոխադրվելով հայերեն 15 այր, 26 կին և 34 տղա թրամվայներուն հանկարծական արշավանաց զոհ պիտի ըլլան։

Լրագրապետները իրենց լրագիրները մինակ իրարու պիտի ղրկեն, որ կարդան։

Գիշերօթիկ վարժարաններուն մեկ երկուքր պիտի սնանկանան, մեկ երկուքր պիտի տնանկանան, մեկ երկուքն ալ տղայոց կերած հացն ու առած դասը կեսառկես պիտի պակսեցնեն։

Երիտասարդները ֆիստան պիտի հագնին ու շինյոն դնեն, աղջիկներն ալ բանթալոն սեթրի պիտի հագնին ու ֆես դնեն։

Դատաստանական խորհուրդը էրիկ կնկան կռիվներու դատերուն