Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/85

Այս էջը սրբագրված է

վար կառնե, էշն ալ ջաղացքին դրսի հովահար անվույն կապելով ներս կերթա։ Այս միջոցին հով ելնելով ջաղացպանը անիվը կարձակե։ Մարգը դուրս կը վազե էշը լուծելու համար։ Ինչ տեսնե նե աղեկ, անիվը հովին օգնությամբ օդը վերցուցած էր խեղճ էշը։

Կը հավաստեն, թե այս կենդանին թռչնոց քաղաքն է եղեր դեռ։

Միսաքյան էֆենտիին կսպասեն եղեր, որ երթա վար առնե զայն։


Մեղուի վերջին թվույն մեջ հողմոց հոր համար էոլ ըսվելու տեղ սխալմամբ էով, ըսվեր է։

Ազիզիե թատրոնին վերջին ներկայացման մեջ դերասանին մեկը աջ կողմեն ելնելու տեղ սխալմամբ ձախ կողմեն ելեր է։

Ասիային համար լրագիր հակասական ըսվելու տեղ սխալմամբ քաղաքական և այլն ըսվեր է։

Օրիորդին մեկը անցյալ շաբթու երեսը ճերմակ քսելու տեղ սխալմամբ կարմիր քսեր է։


Գոհությամբ սրտի լսեցինք, թե ասկե ետքը Ասիա օրը երկու անգամ պիտի հրատարակվի։

Առավոտյան թերթին մեջ իր կարծիքները պիտի հայտնե, երեկոյան թերթին մեջ այ առավոտյան թերթին մեջ գրածները հետս պիտի կոչե եղեր։


— Զարմանալի չէ՞, որ Միսաքյան էֆենտին քսան և հինգ տարի Փարիզ կեցած ըլլա ու պարապ դարձած ըլլա։

— Զարմանալի չէ, որովհետև քաղաքը չէ, որ զմարդ կը լուսավորե, այլ մարդն է, որ զքաղաք կը լուսավորե։


— Ի՞նչ է այն, որ հրդեհի դեմ սիկուրթայի չկրնար դրվիլ։

— Ամբրոսիոս վարդապետին եղբորը սիրտը։