Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/86

Այս էջը սրբագրված է

Ստախոս մարդը բնավ չեմ սիրեր։

Փունջ լրագիրը ըղեղին ջիղերը կազդուրելու համար բժշկաց պատվերին վրա քանի մը շաբաթե ի վեր ծով մտնել սկսած ըլլալով առջի օրը իր բարեկամաց մեկուն կըսե․

— Ծովը շատ աղեկ եկավ ինձի, ծովեն ելնելես ետքը վրաս թեթևություն մը կ՝զգամ կոր։

Չարաճճի Փունջ, ինչո՞ւ սուտ կը խոսիս կոր, թշվառական, ծովը մտնելեն առաջ ալ չունեի՞ր դուն այդ թեթևությունը։

Ինքզինքդ արդարացնելու համար պետք է խոստովանիս, թե կա՛մ այդ թեթևությունը ծովեն չէ, կա՛մ հրապարակ իջած օրեդ ի վեր ամառ ձմեռ ամեն օր ծով կը մտնես կոր։


Տաճկական առած մը կա, որ կըսե.

Մեկ մարդու մը անունը ելնելուն՝ աչքը ելնե նե ավելի աղեկ է։

Ես այս առածին չեմ հավնիր, որովհետև այս առածը գործադրվելու ըլլար նե՝ Փանոսյան շատունց կորուսած պիտի ըլլար յուր աչքերը։


Վերջապես Միսաքյան էֆենտին առանձին պտըտելե չախորժիր թե՛ մայրաքաղաքիս և թե՛ լրագրական հրապարակին վրա, միշտ մեծ մարդոց հետ մեկտեղ կը պտըտի։

Լրագրական հրապարակին վրա պտըտած ատենը կը նայիս, որ օր մը Վիրգիլիոսը կառնե քովը, օր մը Հոմերոսը, օր մը Պողոս առաքյալը, օր մը Պետրոս առաքյալը։ Մայրաքաղաքիս հրապարակին վրա ալ միշտ Օտյան էֆենտիի հետ կը պտրտի։

Վա՜յ անոնց, որ Օտյանի փառակից ըլլալու հույսով անոր հետ կր պտըտին, վա՛յ անոնց, որ Հոմերոսի փառակից ըլլալ կերազեն միշտ անոր անունը հիշելով, միշտ անոր հետ պտըտելով։


Փունջ կըսե, թե երեքշաբթի օրը Պատրիարքարանը տակն ի վերա եղավ։

Չարմանալու բան մը չկա, ասանկ Քաղաքական և Կրոնական