կողովներն իրեն հիմ ունեցող Պատրիարքարանը ասկեր ավելի չէր կրնար դիմանալ։
— Ի՞նչ ընելու է ուրեմն Պատրիարքարանը վերականգնելու համար։
— Հիմերը փոխելու է։
⁂
Միսաքյան էֆենտի Մասիսթ բուի նմանցունել ուզելով՝ բանաստեղծական ձև մը կը փախցունե այսպես.
— «Մասիս բվո փետրով կը գրե»։
Թե որ թռչնո մը հատկությունը անոր փետուրեն կը ճանչցվի, թե որ բուի փետրով գրողը բու կըլլա, ինչո՞ւ ուրեմն Միսաքյան կֆենտին սագի փետրով կը գրե։
⁂
Անցյալ շաբաթ ավուր Փունջի մեջ Քրիստոստուր էֆենտի Ղազարոսյանի ստորագրությամբ հրատարակված նամակ մը կը ծանուցաներ. «Վաղը Վալաթիո վարժարանին մեջ... էֆենտին պիտի ատենաբանե անկարողության և ամլության վրա»:
Այս տողերը կարդալուս պես՝ շուտով հասկցա, որ հոն երկու բառ չէին գրված և սակայն զորությամբ կիմացվեին։
— Ո՞ր բառերն էին։
— Սա բառերն, Քաղաքական ժողովին:
⁂
— Մայրի՛կ, ժամացույցս պրոյին մեջն է պրոն գոցե՛, բան չիքը վրադ առ, շո՜ւտ ըրե։
— Ի՞նչ կա։
— Ի՞նչ պիտի ըլլա, շո՜ւտ ըրե կըսեմ կոր, վարդապետ մը եկավ վեր կելնե կոր։
— Անանկ է նե՝ օղերս ալ հանեմ պահեմ։
Ապրի՜ս, արժանապատիվ Պ. Ն. վարդապետ.․.