Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/90

Այս էջը սրբագրված է

Արդեն սրբազան Պատրիարք հոր ըրածն ալ այս է։ Սրբազան Պատրիարք հայրը ո՛չ միայն հայ ազգին, այլ նաև օտար ազգաց կղերներու մեջ ալ առաջինն է, որ բուռն սիրահար է մամլո ազատության։

Քուրիե տ’Օրիան գիտե արդեն, որ Օրագրի ամեն ենթադրությունները, կասկածները մեյ մեկ ճշմարտություններ են, որովհետև անցյալները այս թերթն էր, որ Քուրիեի համար վարձյալ ըսած էր։

Մենք հայքս գիտնալով Օրագրի ընթացքը, չհավատացինք, ինչպես Քուրիեն ալ իրեն պատասխանելով ըսած էր, թե ուրախ ենք, որ Օրագիր հայ ազգին զգացումները չներկայացներ։

Ա՛րդ, եթե հայ ազգը զՔուրիե Օրագիրով ճանչնալ չուզեց, չուզեր նաև, որ Քուրիեն հայ ազգը Օրագրով մանչնա և ճանչցունե իր ազգայնոց.․.

Ասոր ասանկ ըլլալուն համոզվելու համար Քուրիե տ’Օրիան ազատ է նույնիսկ արդի խնդրո մեջ Օրագրո ջերմ պաշտպան ըլլագիրներեն ստուգել մեր ըսածները, և եթե բարեհաճի, իր սխալները ուղղել ի գոհություն հայ ժողովրդյան։


Ասիայեն աղեկը չկա։

Այս թերթը բերնին եկածը դուրս կուտա և թե որ մեկը ելնե դիտողություն մը ընե, չհավնեցար նե՝ հետս կը կոչեմ, կըսե։

Ո՜վ լուսահոգի հայրդ Խանճյանի, եթե դուն ալ ժամանակավ սկզբունքը հարգեիր շատունց հետս պիտի կոչեիր զինքը։


— Ի՞նչ տարբերություն կա Վոսփորի նեղուցը դրված փարոսին և Վոսփորի Փարոսին (Ֆար տյու Պոսֆոր) մեջ։

— Սա տարբերությունը կա, որ առաջինը միշտ դառնալով նավերուն լույս կուտա, իսկ երկրորդը շաբաթը անգամ մը դառնալով լբագիրներեն լույս կառնե։


Շաբաթե մը ի վեր մայրաքաղաքիս մեջ փոթորիկ և անձրև անպակաս ըլլալուն, և դժբախտաբար Օրագիր ալ այս օրերս յուր հրատարակած հոգվածներուն պատճառավ չափեն ավելի բարձրացած