ըլլալուն՛ որոշվեցավ, որ Օրագրո գլխուն վրա շանթարգել մը դրվի որպեսզի կայծակնն չզարնվի։
⁂
— Մեղո՛ւ, Մամալ շոշորդաբան կըսե կոր քեզի։
— Գինովներն ալ այդպես են, դեռ խոսելու չսկսած ես գինով չեմ, գինովը դուն ես, կըսեն։
⁂
Առջի օրը ցրվիչևիս լրագրույս գրասենյակին մեջ ասդին անդին նետված Օրագիրներթ, Ասիաները և Փունչերը ցուցնելով կ՛ըսեր.
— Ի՞նչ պիտի ընենք ասոնք։
— Ինչ որ կընեն պատերազմի դաշտին վրա ինկած զորականներուն։
⁂
— Ի՞նչ է մարդուս պատկերը։
— Աստուծո լուսանկար պատկերն է, որ Աստված նվիրած է մարդոց։
Ափսո՜ս որ Օրագիր այդ նվերը չարաչար կը գործածե...
⁂
Ասիային ինքնակամ դադարման համար ոմանք կ՛ըսեն.
— Չծնած մեռավ։
— Ես կ՛ըսեմ։
— Չմեռած ծնավ։
ՄԻՍԱՔՅԱՆ ԷՖԵՆՏԻԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆԵՆ
ՔԱՂՎԱԾ
|