Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/92

Այս էջը սրբագրված է

Թանձրաքար — Գապաթաշ
Կաղնեվոր — Ֆընտըգլը
Որրանքար — Պեշիկթաշ
Լցուկապարտեզ — Տոլմապահճե
Չորաղբյուր — Գուրուչեշմե
Խորաղբյուր — Չուքուրչեշմե
Ամուրիադուռ — Ազապ գարու
Լապտերադուռ — Ֆեներ գաբու
Սրբադուռ — Այա զաբու
Նորադուռ — Ենի դաբու
Ավազադուռ — Դում զարու
Թնդանոթադուռ — Թոփ զարու
Փայտադուռ — Օտուն դաբու
Պարտիզադուռ — Պահճե դաբու
Հերձադուռ — Չատչատը դաբու


— Բարեկա՜մ, հոդված մը դրած եմ և կուզեմ Օրագրո խմբագրին տալ։

— Գնա՜, տո՜ւր։

— Ես չեմ ճանչնար զինքը հետևապես իմ հոդվածս չընդունիր, անոր մեկ բարեկամին հետ երթալու եմ, որ ընդունի։ Կը ճանչնա՞ս անոր բարեկամներեն մեկը, որ կարենա հոդվածս հրատարակել տալ։

— Այո՛, կը ճանչնամ։

— Ո՞վ է։

— Ստակը։


Փունջին մեջ կը կարդանք, որ կատու մը ութը ոտքով ձագ մը բերեր է։

Ի՞նչ օգուտ, կատուները Քաղաքական ժողով չունին որ․..


— Մեղո՛ւ, ազգային գործերը ի՞նչպես կերթան կոր։

— Շիրքեթի Խայրիեի այն շոգենավին պես՝ որուն երկու ծայ—