Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/105

Այս էջը սրբագրված է

ծիծաղաշարժ է), անպատվություն կը համարի եղեր մեզ պատասխանել (սակայն պատասխաներ է) և այլն և այլն.․․

Ընթերցող, կը տեսնես անշուշտ, որ այս հարձակումները անտեղի են, անիրավ են, մեր խոսքը հասկնալու կարողություն չունենալե հառաչ եկած են, բայց մենք կը ներենք իրեն և Օրագրո պես Ավետարանի խոսքերուն հետևելով «Բարի արարեք ատելեաց ձերոց» կըսեն։ Եվ ո՞վ կը համարձակվի Աստված իմ ըսել, թե Բ․ Դռան էֆենտի մը, միանգամայն ուսումնական խորհրդո ատենադպիր մը, ու Ասիո պես աղվոր թերթի մը խմբագիրը տաղանդե զուրկ ըլլա, անպիտան ըլլա։ Ո՞վ կը հավատա ասոր։

Բայց մենք դարձյալ կը սիրենք զԱսիա, անի Րեյիզյանի օրօրանն է, մեր հայրենյաց հիշատակը կը զարթուցանե, մեր հույսը անոր վրա գրած ենք։ Աստված քարերեն Աբրահամու զավակներ կը հանե, անոր հողը նվիրական է, հայ դյուցազանց արյամբը ներկված է նա, թշվա՜ռ Հայաստան մինչև երբ տգետ պիտի մնաս։