Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/106

Այս էջը սրբագրված է

ՕՐԱԳՐՈ ՈԻՐԱԽՈԻԹՅՈԻՆԸ

Կերևա թե Օրագիր մեծ հաճույք կզգա, երբ Մամուլի դեմ կը գրենք, անցյալ շաբթվան մեր մեկ հոդվածն ալ յուր թերթին մեջ հրատարակելու պատիվն ըրած է մեզ, շնորհակալ ենք իրմե, ավելի շնորհակալ կըլլանք, եթե մեր գրած ու գրելիք բոլոր հոդվածներն ալ յուր թերթին մեջ առնե։

Ոմանք կը կարծեն, թե Օրագիր այս ճամբով Մեղուն ավելի գրգռել կ՛ուզե Մամլո դեմ, որպեսզի կերպով մը վրեժ առած Մամուլեն: Ասի սխալ կարծիք մէ, Օրագիր անանկ մարդ չէ, անի բարի քրիստոնյա մէ, հաշտասեր է, խռովությունը կատե, Մասիսի պես քսու չէ, անոր պես ճիզվիթ չէ. ասկե զատ, հաշտության օգուտը փորձով զգաց վերջերս։ Զրպարտություն մրն եք Օրագրո, մեղք է։ Գտա՞ծ եք անոր թերթերուն մեջ թշնամական ու խռովահույզ ոգի մը:

Բայց կը վախնամ, որ չըլլա թե Ասիա ելնե ու փաստ ուզե. անոր համար հիմակվնե իրեն պետք է հիշեցնենք վերջին պատվավոր հաշտությունը, բայց գիտեմ, «Ավա՜ղ, պիտի գոչե Ասիա, ավաղ, պիտի ըսե, որ Մանզումեի և Օրագրո թշնամական հոդվածները անգամ մը պատմության մեջ ատենագրվեցան», այնպես չէ՞, պապա Ասիա: