Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/109

Այս էջը սրբագրված է

ՕՐԱԳՐՈ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ԱՎՈԻՐ ՄԵԿ ՀՈԴՎԱԾԸ

«Մեզ համար կըսեին, թե նպատակ ունի Խրիմյան սրբազանը Պատրիարքութենե ձգելու (բո՜ւհ)։ Մենք կըսեինք, թե այդպիսի նպատակ չունինք (ո՞վ կը հավատա)։ Ասոր հավտալ չէին ուզեր (ի՞նչ ապուշ մարզիկներ են եղեր, Աստված իմ)։ Ժամանակն եկած Է կարծենք հավտալնուն (հայտե նայինք)։

«Անցյալ հինգշաբթի օր Քաղաքական ժողովը ցրվելեն հետո Պատրիարքական փոխանորդը Միջագյուղ Օտյանց տունը կերթա (հոն որոնք կային չգիտենք):

«Ուրբաթ առավոտ անմիջապես նամակներ կը գրվին Քաղաքական Ժողովո անդամոց (ինչու համար չգիտենք):

«Այս նամակները ցրվելեն ետքը սրբազան Պատրիարքը Միջագյուղ կերթա Օտյանց տունը (ինչու համար չգիտենք):

«Հոն կը հրավիրվին նախորդ Քաղաքական ժողովո անդամք, բացի Վսեմափայլ Ապրո Էֆենտիեն (չգիտենք ինչու համար: Հոն ինչ խորհուրդ կըլլա չգիտենք»):

Այս չգիտենքներեն կը հետևցնե Օրագիր, թե էֆենտիները որոգայթ մը լարած են Խրիմյանին։

Այս չգիտենքներեն կը հետևցնե Օրագիր, թե Սահմանադրությունը պիտի կործանի, Պատրիարքը պիտի իյնա և Ներսես եպիսկոսոսը պատրիարք պիտի ըլլա։

Այս չգիտենքներն կը հետևցնե Օրագիր, թե ինքը ճշմարիտ բարեկամն է Խրիմյանին։

Այս չգիտենքները կը հետևցնե Օրագիր, թե ինք իր գրածը ամենևին չգիտե։