Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/113

Այս էջը սրբագրված է

զռալով, պոռալով, ականջները խաղցնելով ու չիֆտե նետելով դեմ վազեց։

Տերը վախցավ, չյուշ պոռաց, բայց մեր Այվազ էէը մտիկ չնելով վրան զնաց, առջի ոտվըները վեր առավ, վար դրավ, ետին դարձավ, ետևի ոտվըները վեր առավ, և զռալով ու զռընջալով տիրոջը կզակին չիֆտե մը զարկավ։

Ծո՛, հաճի Հովհաննես, Ղազար, ծո յասախճիներ, քեո՞ր եք, չե՞ք տեսներ կոր, բռնեցեք սա Այվազ էջը, պոռաց մեծատունը։ Աս ձայնին վրա ծառաները վազեցին, բռնեցին այս Այվազ էջը, աղվոր մը ծեծեցին, և ախոռը տարին․ չորս ոտքը կապեցին ու հոն ձգեցին:

Այվազ էջը սկսավ մտածել ինքնիրեն ու ըսավ՝ «պե ճանըմ, ֆինոն ալ ճիշտ ինձի պես կորներ, անիկա ինչո՞ւ չծեծեցին»․ ասոր վրա հալյա կը մտածն եղեր։

Բարոյական: Այվազն այնպես կը համեմատի շարիվարիին ինչպես որ ուղտը ժամագործության։