Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/114

Այս էջը սրբագրված է

ՀՐԱՎԵՐ

ԱՌ ԱԶԳԱՅԻՆ ԽՄԲԱԳԻՐՍ

Մեծապատիվ խմբադիր էֆենտիք

Մեղուի Ընդհանուր ժողովո առաջին նիստը պիտի գումարի հառաջիկա շաբաթ օր, 25 նոյեմբեր ի ճամլը խան Ասմա ալթը։

Ատյանը պիտի բացվի ժամը 2-ին և գոցվի ժամը 10-ին։

Կը հրավիրեմ զազգային խմբագիրս գալ ազգասիրաբար կատարել իրենց նվիրական պարտավորությունը։


ԿԱՐԳ ԽՆԴՐՈՑ

1. Վավերացումն Այվազին։
2. Ախոռի մը ընտրություն։
3. Հարցումն Մեղուի թե՝ Այվազին փալա՞ն պետք է, չէ նե սեմեր։
4. Պաշտոն Այվազին։
5․ Վերաքննություն Այվազի պայտերուն:

Ատենապետ
                                Ընդհանուր ժողովո
                                              Խմբագիր-տնօրեն
                                                           Մեղուի