Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/116

Այս էջը սրբագրված է

գեշ բան չկա աշխարհիս երեսը. ուստի, կը հրավիրեմ, որ ասոր վրա կարծիք հայտնեք։

Մամուլ. Այո՛, այո՛, ինձի ալ մեղք է։

Մեղու. Ոևէ, մեկու մը անուն տալու համար նախ պետք է անոր գործերը քննել։ Օրինակի համար, մարդ մեռցնողին մարդասսպան կըսեն, բան չգիտցողին տգետ կըսեն, տան մեջ կերակուր տանող բերողին Այվազ կըսեն և այլն, և այլն․ ուստի, կ՝առաջարկեմ ժողովին որ անոր գործքերը նախ քննվին և վերջը անունը դրվի։

Ասիա. Ես կ՛առաջարկեմ որ նախ անունը դրվի և վերջը գործերը քննվին։

Հայրենիք. Բայց գործերը անունին չհամապատասխանեն նե։

Մամուլ. Կրնա ըլլալ, որ անունս գործերուս համապատասխանե։

Նախագահ. Պետք է որ քվեի դրվի։

Ատենապետ. Պետք է որ ախոռը գրվի։

Նախագահ. Կաղաչեմ որ առանց կրքի խոսիք։

Ատենապետ. Դուն ինձի չես կրնար աղաչել, բերանդ ժողովե, Պրուսայի խնգիրը դեռ չմոռցվեցավ:

Նախագահ. Լռե անպիտան։

Ատենապետ. Անպիտանը դուն ես։ (Ժողովը կը խանգարի, դուքսեն բոժոժի ձայներ կը լսվին)։ (Դողալով)

Ասիա. ի՞նչ ձայն է սա։

Մեղու. Մի՛ վախնաք Այվազները կ՝անցնին կոր։ (Ժողովը կը խաղաղի)։

Նախագահ. Ի կարգ կը հրավիրեմ անդամները, և կառաջարկեմ, որ ուշի ուշով մտիկ ընեն Այվազին գործերը։ Աս Այվազն երբեմն սուրբ Սեղանը պալոյի կը նմանցնե, երբեմն տարածեալ ձեռք թնղ ձեռացը լիրբ քահանայի մը սրիկայության կը հարմարցնե, երբեմն անոր ասոր ընտանեկան պատվույն վրա կը հարձակի, և վերջապես ասոնք և ասոնց նման ցաներ են գործերը. ուստի, ըսե՛ք, ասանկ մեկու մը ի՞նչ անուն տալու է։

Մամուլ. Ես ձեր խոսքեն դուրս չեմ ելներ։

Մեղու. Ավանակ անունը տալու է։

Ատենապետ. Կը բողոքեմ. այդ անունը շատ է անոր համար, և ավանակ ըլլալը իրեն մեծ պատիվ մ՝է։

Հայրենիք. Կուզեք նե ավանակ անունը փոխենք, էշ դնենք։