Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/129

Այս էջը սրբագրված է

ԷՔՇՅԱՆՆ Ի ԹԱՏԵՐԱԲԵՄ

էքշյանն այս գիջեր թատերաբեմին վրա նավաստի պիտի ձևանա։

Գրական և թատերական բեմին վրա դեր կատարողները, ստակով թուղթ խաղացողներու կը նմանին, համբավը ստակ է։

Մարդիկ կան, որ առջի անգամ համբավ մը կը թողուն կը մեկնին և երկրորդ անգամ երևնալնուն՝ թողածնին կառնեն անանկ կերթան։ Կան ալ, որ վերադարձնուն թողածնին ավելի կը հաստատեն։ էքշեանը այս վերջիններեն ըլլալ կը կարծվի․․․

Հավաստի ենք, որ թատերասեր հասարակությունը այս գիշեր թատրոն պիտի դիմե այս ճարտար դերասանը ծափահարելու։

Պարոն էքշեանին կը մնա ուրեմն իր արվեստը ցույց տալ։ Թատրոնի բեմը, որ կը պատրաստվի արդեն իր ոտիցը ներքև ղալու, այնչափ ընդարձակ է, որ կրնամ անոր վրա ուզածիս պես վազցնել իմ Այվազուկս։

Սույն երեկույթը ավելի շքեղ ընելու համար, շատերը մեզ կառաջարկեն որ «Վենետիկի բարեկենդանն» ալ ներկայացվի․ այս առաջարկությունը վարչության ըլլալու է։

Որչափ կը փափագեի ես ալ սա «բարեկենդանը» տեսնելու։ Պարոն Ռշտունի Այվազի վրա հեծած տեսարան դա, դերասաններեն ոմանք Այվազին պոչեն քաշեն, ոմանք ականջեն, ա՜հ, իրավ որ այս տեսարանը շատ կը սիրեմ։

Ո՜վ վարչություն, ցույց տուր ինձ իմ Այվազուկս, ես անիկա տեսնել կուզեմ, անիկա ինե կը փախչի։

Եթե զինք տեսնելեն զրկվեցա, գոնե թատերաբեմին վրա իրեն ստվերը տեսնեմ․..։