Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/147

Այս էջը սրբագրված է

վանդ առանց պալոնի, բարձրաթռիչս եղյալ Ասիայեն անցնելով մինչև Մասիսի գագաթը ելանք՝ բայց տեսնելով, որ Մասիսի գագաթը շատ պաղ է, անկե վար իջանք, և Այվազին վրա նստանք։

Եվ որովհետև սիրով ընդունեցինք ձեր հրամանը և սկսանք ուսկից որ արժան էր, շարունակե՛նք մեր գործը, թեպետ և ոչ նվազ արտասվոք կը խնդանք մեր ազգին մոլությանց վրա՝ որոց շատերուն ականատես և ականջալուր իսկ ենք։

Հայե՜ր, ավելցուցեք մոլություննիդ, որ ես ալ զանոնք գրելով քաջալերվիմ. և թե որ Մեղուի միօրինակութենե ձանձրացաք, փոխեցե՜ք մոլություննիդ, որ ես ալ ծաղրելու եղանակս փոխեմ։