Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/159

Այս էջը սրբագրված է

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՄԵԿ ԱՆԻՐԱՎՈԻԹՅՈՒՆԸ

Լսեցինք, որ ազգային վարժարաններու մեջ կրոնագիտության և բարոյականի դասատվություն ընելու համար Պատրիարքարանեն որոշված եկեղեցականներուն մեջ արժանապատիվ Ամբրոսիոս վարդապետն ալ կը գտնվի եղեր։ Մենք հավատք չընծայեցինք և բոլոր ուժովնիս պնդեցինք, որ սխալ ըլլալու է։

Արժանապատիվ Ամբրոսիոս վարդապետը բարոյականի դասերու աշակերտ ըլլալու հարմարություն ունի, քան թե դասատու։

Եթե ստույգ է մեր լսածը, Պատրիարքարանը անիրավ է, որովհետև արժանապատիվ Ամբրոսիոս վարդապետեն անանկ բան մը կուզե՛ զոր արժանապատիվ Ամբրոսիոս վարդապետը չունի, և չունենալն ալ քանիցս ցույց տվավ արժանապատիվ Ամբրոսիոս վարդապետը։

Կեցի՛ր նայինք ինչ պիտի տա արժանապատիվ Ամբրոսիոս վարդապետը։

Եթե արժանապատիվ Ամբրոսիոս վարդապետը բարոյականություն ուներ և զայն ուրիշի մը չհափշտակել տալու մտոք հասարակութենեն կը պահեր կոր նե ըսելիք չունինք։

Չէ՛, չէ՛, ըսելիք ունինք.

Անանկ է նե բարոյականության մասին անդիի ծայր ագահ մէ։