Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/163

Այս էջը սրբագրված է

ԿՐԿՆԱՄՈԻՍՆՈՒԹՅՈԻՆ

Հին ատենները Ավետարանը թող չէր տար, որ կնիկ մը, կամ էրիկ մը ունեցողը կնիկ մը, կամ էրիկ մ’ալ առնե. սա վերջին ատեններս չգիտեմ ինչպես եղեր հրաման տվեր է։

Հավանականաբար բողոքական քարոզիչներու աղաչանացը չդիմանալով տված պիտի ըլլա այս հրամանը, որովհետև ասոնք սիրտերնին նեղանալուն պես կարգվածները վերստին կարգելով կը զբոսնոսն աս օրերս։

Հայրենիքի մեջ կը կարդանք, որ այս պատվելիները բողոքականությունը ընդունող պարսիկ մը հայ աղջկան մը հետ կարգեր են։

Հայրենիք կը պոռա, թե Ավետարանը կը ներե՞ ասոր։ Քարոզիչները կրկնամուսնություն ըրած ժամանակնին Ավետարանին չեն իմացներ, որ ներելը կամ չներելը հասկնան։

Ասկեց զատ քարոզիչները ուզածնուն պես չե՞ն բացատրեր Ավետարանը. հիմա իրենց ըսելու ըլլաս, որ Ավետարանի դեմ Է ըրածնին, իսկույն կը պատասխանեն «Ավետարանը գրված ատեն Անգղիա աղքատ ըլլալուն մեկ կին տրվել որոշվեցավ մարդոց. բայց հիմա, որ Անգղիա հարուստ Է, կրնա մեկեն ավելի տրվիլ»:

Բայց ազգապետը ի՞նչ կըսե։

Ան չիյտեմ։