Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/172

Այս էջը սրբագրված է

ՀԱՐԱԲԵՐՈԻԹՅԱՆՑ ԴԱԴԱՐՈԻՄ

Ամեն տարի ծնունդին և զատկին մեր Պատրիարքարանը հունաց Պատրիարքարանին այցելության կերթար, և ձեր եկեղեցին մերինին եղբայրն է կըսեր։

Հունաց Պատրիարքարանն ալ մեր Պատրիարքարանը կուգա և ձեր եկեղեցին մերինին քույրն է կըսեր։

Ատիկա մերինին քալիմերա կըսեր, մերինն ալ Աստուծուբարին կըսեր, և ասանկով այս երկու եկեղեցիները տարին երկու օր միայն եղբայր և քույր կըլլային։

Քույրը եղբորն ըրած անիրավությունները տեսնելով վշտացավ և այս տարի այցելության չգնաց իրեն, եղբայրն ալ ըրածներես ամչնալով հտրկավ այցելության չպիտի գա իր քրոջը։

Եղբոր և քրոջ գործին խառնվելու չգար, աս տարի ալ թող ասանկ երթա։