Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/179

Այս էջը սրբագրված է

Բժիշկներուն՝ քոլերա։

Հայրենիքին՝ կղերին օրհնությունը։

Փունջին՝ Աստուծո շնորհքը։

Մանզումեին... «զաթ մեքթեպիմիզե պիր լիրա իհսան իթտիղինի մաթ եշեքքյուրի ազիմ»ներ։

Ազգային պարտուց վճարումը Զաքար աղային առնելիքին հետ մեկ բարձի վրա ծերանան։

Սահմանադրության վերաքննությունը Աստված շատ տարիներու հասցնե։

Կաթողիկոսական խնդրույն տեր Աստված երկար օրեր պարգևե։

Ով ստված, սա խնդիրներու վրա ժպիտ մը չպիտի կրնամ քաղել քու գթութենեդ։


ԴԱՐՁՅԱԼ ԱՅՆ ԽՆԴԻՐԸ

<3>

Հայրենիքի երկուշաբթի ավուր թերթին մեջ «Իհսանը Շահանե» մը կը կարդանք, որով Բերայի գերեզմանատան միշտ հայոց մնալը կը ծանուցվի։

Հայրենիք այդ «Իհսանը Շահանեն» ի՞նք է խմբագրեր, չէ նե երկինքեն է ինկեր չգիտցվիր, որովհետև ուսկից առնված ըլլալը, ով ղրկած ըլլալը նշանակված չէ։

Ինչ որ ալ ըլլա, ըստ մեզ այս խնդիրը վերջացած կը համարվի Փառք Աստուծո, սա խնդիրը վերջացավ, ասկե ետքը ամենայն ազատությամբ կրնանք զիրար բզքտելու համար խնդիրներ հարուցանել։


ԹՈԻՂԹ ՄԽԻԹԱՐԱԿԱՆ ՄԵՂՈԻԻ ԱՌ ՏԻՈԺԵՆ

Պարոն Շնական։

Ձեր մահվան գույժը ոչ նվազ սրտի ցավոք իմանալու պատիվն ունեցա։

Ուրիշ անդամներ ալ կը մեռնեիք, բայց մեկ քանի ամիսեն հարություն կառնեիք. այս անգամ ի՞նչպես եղավ, որ հարություն չառնելու դիտավորությամբ մեռաք, չիյտեմ։

Ըսե՛, պարոն Շնական, լրագրածախներու ձեռքեն քաշած նեղություննե՞րդ պատճառ եղան քու մահվանդ, ըսե, ընթերցողներդ չկրնալ խնդացնելո՞ւդ համար հրապարակեն բաժնվեցար և հողը գրկեցիր։