Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/182

Այս էջը սրբագրված է

Արդեն կասկած կար, որ Քաղաքական կողովի մեկ քանի անդամները սրբազան Պատրիարքին դեմ ունեցած ատելություննին հագեցնելու և նորին սրբազնությունը աթոռեն նետելու համար այլ և այլ միջոցներու կը դիմեն եղեր քանի մը ամիսե ի վեր. նույնիսկ առջի օրը անոնցմե մին, խմբագրի մը սենյակը երթալով այս զրպարտությունը իբրև ճշմարտություն ցույց տալու համարձակելեն վերջը՝ «Ինչ ընենք, ուրիշ ճար չկա, Պատրիարքը մինչև մայիս քշելու է» ըսեր է։

Կը վախնանք, որ այս անգամոց վրա եղող կասկածը՝ մարգարեություն չըլլա։

Սպասենք։