Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/189

Այս էջը սրբագրված է

Օրագիր իր ընկերին օգնեց։

Ապա ուրեմն Օրագիր իր պարտքր կատարեց։

Հայրենիք: Եզրակացությունը ուղիղ է, ատոր ըսելիք չունիմ. սա ուտելու հաց չկա ըսիր նե՝ ապակեդրոնացականաբա՞ր հաց չկա, չէ նե՝ կեդրո..․ և այլն աբար չկա։

Օրագիր: Հասկցա միտքդ։ Ես այդ խնդիրը հուզելով ազգիս ծառայություն մը ընել ուզեցի. քանի մը լրագիրք իմ կարծիքներս հարվածեցին և ըսին թե ապա․․․

Հայրենիք: Եվ այլն մը դիր անցիր։

Օրագիր: Թյունը անմիաբանություն ըսել է։ Միտքս լավ չհասկցան, ես ալ չկրցի լավ հասկցնել և սկսան ըսել, թե Օրագիր անմիաբանության որոմն կը ցանե ազգին մեջ։ Տգետ ժողովուրդի մը հետ խոսելու պես դժվար բան չկա աշխարհիս մեջ։

Հայրենիք: Երբեմն ալ առանց իրավունքի անոր ասոր վրա կը հարձակեիր։

Օրագիր: Այո՛, առանց իրավունքի կը հարձակեի, որովհետև իրավունքը չէր ուզեր հետս գալ։

Հայրենիք: Երբեմն ալ սուտ լուրեր կը հրատարակեիր։

Օրագիր: Ճշմարիտը չգտնված ատեն ի՞նչ պիտի ընեի հապա, լրագիրս գոցելո՞ւ էի։ Վաճառականներն ալ ապրանքնին հատնի նե՝ գեշը աղեկին տեղ չե՞ն ծախեր, և ասով հանցավո՞ր եղած կըլլան։ Բայց այդ խոսքերովդ ի՞նչ ըսել կուզես։

Հայրենիք: Ըսել կուզեմ, որ այդ անիրավությանցդ համար հիմա առանց հացի մնացիր։

Օրագիր: Անանկ է նե՝ դուն ի՞նչ բանի համար առանց հացի մնացիր։

Հայրենիք: Ես ալ իրավունքը պաչտպանելուս համար։

Օրագիր: Ենթադրելով, որ ըսածներդ ուղիղ ըլլան կը վերջացնեմ խոսքս ըսելով, թե՝ երկուքնուս վիճակը մեկ է այսօր, դուն իրավունքը պաշտպանելուդ համար անոթի ես, ես ալ չպաշտպանելուս համար անոթի եմ, հետևապես ցավալի ճշմարտություն մէ, թե մեր ասպարեզին մեջ աշխատողներուն ամենն ալ միևնույն վարձատրությունը կառնեն՝ անոթությունը։


ԲԱՐԻ ՍՈՎՈՐՈԻԹՅՈԻՆ ՄԸ

Լրագիրք սովորություն մունին, որ տարվույն սկիզբը ինչ ինչ փոփոխություններ կընեն։

Մասիս գիրերը պիտի փոխե Փունջն ալ չամաշիրը կը փոխե։ Ո՜հ, եթե Օրագիրը ողջ ըլլար՝ ան ալ սկզբունքը կը փոխերու