Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/194

Այս էջը սրբագրված է

որ ուրիշ ազգաց քարիքաթյուրներուն մեջ բյուր անդամ տեսնված են ասանկ պատկերներ, թողունք, որ շատ պատվավոր ընտանյաց տուներուն մեջ կը գտնվին ատանկ պատկերներ, թողունք, որ մայրաքաղաքիս մեջ հրատարակվող Իլլյուսթրե Օրիան լրագրույն ամեն թվույն մեջ կը գտնվին անանկ պատկերներ, թողունք, որ մեր բոլոր դպրոցներուն պատերն ի վար կախված կան անանկ պատկերներ, ապա ուրեմն մուհիլ էտեպին մուհիլ էտեպն են մեր քույրերը և եղբայրները, որք ոչ միայն կը տեսնեն այլ նաև կը գծեն իսկ դպրոցներու մեջ այդ տեսակ պատկերներ։

Շարիվարի լրագիր մը պարտավոր է Աստղիկը միշտ այսպես ներկայացնել, ինչպես որ Մեղուն ալ ի պահանջել հարկին այնպես պիտի ներկայացնե և չպիտի գոցվի, և յուր չգոցվելովը պիտի ապացուցանե, թե այս անդամ անիրավություն մը գործված է իրեն դեմ։

Եթե վսեմափայլ Սաատուլլահ պեյը իրեն բացատրություն տրվողին ականջ չկախելով հաճեր մեզ կանչել և բացատրություն խնդրել, մենք ալ դիցաբանություն ի ձեռին նորին վսեմության պիտի երթայինք, գիրքը պիտի բանայինք, պատկերը նորին վսեմության ցույց պիտի տայինք և պիտի ըսեինք, թե այս գիրքը դիցաբանության դասագիրք է և զոր դպրոցներու մեջ կը կարդացնեն և թե ասանկ պատկերներ թերթերու մեջ բյուր անդամ դրված են և թե բյուր անդամներ ալ պիտի դրվին առանց մուհիլ էտեպ ըլլալու, և ապահով ենք, որ պիտի համոզվեր և զմեզ հանիրավի երկու ամիս դադարման չպիտի դատապարտեր։

Իսկ եթե դարձյալ չհամոզվեր, որն որ անհուսալի կը թվի մեզ, մենք ալ ան ատեն Աստղիկը բոթուրով և չեպքենով կը ներկայացնեինք, և տասնևիններորդ դարու նոր դիցաբանություն մը հնարելով, բոլոր աստվածներու և դյուցազանց հագուստները կը փոխեինք և վնասու չէինք ենթարկվեր։

Եթե սիրո վրա Պատրիարքի անունը դնելնիս է մուհիլ էտեպ․ կը պատասխանենք նախ, որ առանց անոր, հասարակության իրավունք պիտի տայինք կարծելու, որ այդ վատությունը՝ Պատրիարքն է։ Երկրորդ, երբոր ժողովրդյան մեջ սերը Պատրիարքի վրա կը դնեն, Մեղուն ալ կրնար Պատրիարքը սիրո վրա դնելով մուհիլ էտեպ-ին, հեղինակներուն վրա հարձակիլ, և ասով ոչ թե մուհիլ էտեպ կըլլա այդ պատկերը, այլ մուհիլ էտեպին թշնամին։

Լսածնուս նայելով վսեմափայլ Սաատուլլահ պեյը քաբու քեհ-