Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/200

Այս էջը սրբագրված է

կալեալ ի կողս ննջելոյն դիպեցուցանեն զգնդակն, և ինքեանք խոյս տան ի տեղւոջէն։

Թե որ լուսահոգիին ձեռքեն սենետ մը առնելու ըլլային, որ այս ինչ օրը պիտի մեռնի, սպանելու հարկ չէր մնար։

Օրագրի ըսածին պես այս խնդիրը զարմանալի դարձվածը և զորավոր հրաշալիք կը պարունակե։

Մասիս լռելյան կըսե.

Խաչատուր սրբազանը Աղթամարա կաթողիկոս պիտի ըլլա։

Օրագիր սանկ ըսել կուզեի պես է.

Երեք սև կետ պիտի ըլլա։

Իսկ ես հիմակու հիմա կըսեմ.

Կամ Աղթամարա կաթողիկոս պիտի ըլլա կամ․.․։