Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/202

Այս էջը սրբագրված է

Ի՞նչ կընեք, սրբազան, կըսե փոխանորդը սխալ ստորագրեցիք, ձեր անունը Մկրտիչ չէ՞ մի։

— Հայ Աստված պելադ տա փոխանորդ, ես ալ կը նայիմ կոր քի, տեր ողորմյա դրեցի ամա, աղեկ չհարմարեցավ։

— Սրբազան, մարդս անունը կը մոռնա։

— Ազգային գործերը ասանկ երթա նե՝ մարդուս միտքը բա՞ն կը մնա։

Կը պատմվի, թե ասանկ շատ մը զվարճալի կտորներ ունի եղեր լուսահոգի Մկրտիչ Պատրիարքը իր փոխանորդին հետ։

— Գրի՛չ, գրի՛չ, ինե առաջ մի վազեր։

— Մոռցա։

— Ուրիշ անգամ չի մոռնաս։