Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/206

Այս էջը սրբագրված է

Այլ է ըսել, թե գարին սննդարար չէ մարդուս, և այլ է ըսել, թե մարդիկ դարի ուտելով անասնոց կը հավասարին։

Առաջինին մեջ առողջաբանության վրա է խնդիրը. իսկ երկրորդին մեջ՝ անասնոց դեմ անիրավ հարձակումն ուրիշ բան չկա։

Ասկե կը հետևի, թե Լեվընթ Հերըլտ ավելի անոնց պատվույն դպչիլ ուզեր է, քան թե դարիին սննդարար չըլլալը ըսել, և իր հոդվածեն այսպես կը հասկցվի, թե անասնոց դարի տրվիլը արգիլվի նե՝ Լեվընթ Հերբլտ ալ ամենուս պես դարիախառն հաց ուտելու պիտի զիջանի։

Քիչ մալ խնդրույն տրամաբանական կողմը դառնանք։

Մարդիկ դարի ուտելով, անասնոց կը հավասարին ըլլելը՝ մարդիկ երկու ամիսի չափ գարի կերան և երկու ամիսի չափ ձի եղան ըսել է։

Աղեկ որ Քարաբանոս էֆենտի մեզ չէ տեսեր, տեսնելու ըլլար նե՝ ամենքնիս մեկեն թրամվեյի կառքերուն կը լծեր, ձիերն ալ թրամվեյի մեջ թխմելով քիչ մատեն ալ թրամվեյները մեզի քաշել կուտար։

Ի՞նչպես եղեր է, որ Քարաբանոս էֆենտիի տեսութենեն վրիպեր է այս բարեպատեհ առիթը։ Եվ թե որ երկու ամիսի չափ ձի էինք, ապա ուրեմն թրամվեյի տակը մեռնողները ո՞վ էին, թրամվեյի մեջ նստողները ի՞նչ էին։

Բոլոր այս հարցումները կը պատասխանեն, թե մարդս գարի ուտելով անասնոց չհավասարիր։

Եթե Լեվընթ Հերբլտ հիշեր, որ անասունները մեզի պես կը քալեն, կը նստին, կը քնանան, կը հիշեն, կը խորհին, հրաման մը պիտի հաներ իսկույն, որ անասունները ասկե վերջը ո՜չ քնանան, ո՜չ քալեն, ո՜չ հիշեն և ո՜չ ալ խորհին, եթե հրամանը չգործադրվեր ինք պիտի ստիպվեր չքնանալու, չքալելու, չհինելու և չխորհելու։

Եթե մարդիկ դարի ուտելով անասնոց կը հավասարին, անասուններն ալ մաքարոնի ուտելով մարդոց հավասարելու են։

Լեվընթ Հերբլտի այս հոդվածը կարդալեն վերջը, ես ալ փորձ մը ըրի։

Բարեկամիս մեկեն ձի մը առի, հետս լոքանթա մը տարի, է՛ն առաջ բրնձի ապուր տվի, վերջը երկու կտոր պիֆթեկ հրամցուցի, վրայեն ալ մաքարոնի կերցուցի, քանի մը գավաթ ալ գինի խմցուցի։ Պարտրերնիս վճարելեն վերջը երկուքնիս մեկեն սրճարան մը մտանք, հոն ալ մեյմեկ նարկիլե, մեյմեկ սուրճ խմելեն վերջը առինք ասիկա տունը տարինք։ Սանդուխին առջևը գալուն պես