Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/212

Այս էջը սրբագրված է

Երբ ամեն կրոնք յուր գիրկը դիմողները ընդունելու համար իր օրենքն ունի, այդ օրինաց վրա բռնանալ ուզելը կրոնից ազատությունը վիրավորել ըսել է, մենք ձեզի չենք կրնար նմանիլ, դուք մեզի նմանեցեք ըսել է․ և թե որ ասոր համար հարկ է հարաբերությունը դադրեցնել, այսօրվնե սկսելով մեր շուրջը եղող բոլոր ազգաց հետ հարաբերություննիս դադրեցնելու ենք։

Փափագելի է, որ Մկրյանը ուրիշ անգամներ ասանկ քաջության գործերուն մեջ քիչ մը ավելի խորհելով գործե, որովհետև այս քաջության գործերը միշտ ասանկ հաջող հետևանքներ չեն ունենար, թեև այս անգամ ունենալուն վրա ալ դեռ համոզված չենք։