Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/213

Այս էջը սրբագրված է

ԽԱՉԱՀԱՆԳՍՏԻ ՋՐՈՎ ՉՈՐՊԱ

ԿԱՄ

ԱՆԴՐԱԼԵՌՆԱԿԱՆ ԿՐՈՆԱՄՈԼՈԻԹՅՈԻՆ

Ասի ջերմ ու եռանդուն հավատք ունենալեն առաջ կուգա։ Հոգ չէ, որ անունը ծաղրելի է, բավական է, որ ծանուցումն ընող լայնահավատ հայրը կրոնից և եկեղեցվո նախանձախնդիր կը հանդիսանա եղեր։

Լսեցե՜ք ուրեմն։

Աստված օրհնեսցե զձեզ. թաղիս մեջ ծանր հիվանդ մը իր հույսը ձեր աստվածասիրության աղոթիցն ու տեր ողորմյային դարձուցած է։ Որոշած եմք այսօրվան խաչահանգստի ջրովը չորպա և դեղ մատակարարել, և թե դեղերն ալ խաչահանգստի ջրովը պիտի շինվին։ Ըստ այնմ աղոթեցեք առ Աստված։

Փրկիչն մեր զձեզ ի հիվանդութենե ազատ պահեսցե։

Կրոնական ժողովն ալ եթե հարկ ունի իր տիբլոմացուցած այս տեր հայրի ծանուցման ջրովը դեղ ընդունի նե՝ ալ ամենուն տարակույսը կը փարատի։