Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/215

Այս էջը սրբագրված է

Մայրաքաղաքես մինչև էտիրնե եղած երկաթուղվո գիծը Ծաղկին ամսո 25ին հասարակության երթևեկությանը համար ցանելու պիտի սկսի։


Անցյալ շաբթու, աղջկան մեկը, երիտասարդի մը սրտին մեջ սիրո կայծ մը թողլով՝ երիտասարդին սիրտը կը բռնկի, բայց առանց ուրիշ սիրտերու վնասելու կը մարի ընտանյացը օգնությամբը։


Ծաղկազարդի առտուն հույն գող կնիկ մը Սըրա Օտալար ոսկերիչի մը խանութը մտնելով ոսկերիչին սիրտը դողցած միջոցին օտապաշիեն կը ձերբակալվի և վերջր թող կը տրվի։


Ֆլորանսի մեջ Լամբիռ Օթոման անունով լրագիր մը սկսած է հրատարակվիլ։

Այս տեղական լրագիրներեն շուտ կուտա մեր ներքին լուրերը։

Շատ հավանական է, որ հիշյալ լուրերը մայրաքաղաքես հեռագրով երթան Ֆլորանս, ինչպես որ Մասիս հեռագրալուրերը փոսթայով կուգան Եվրոպայեն։