Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/223

Այս էջը սրբագրված է

ՄԵՂՈԻ ԼՐՋՈՐԵՆ ԽՈՍԵԼՈՒ ՍՏԻՊՎԱԾ

Որ ոք գայթակղեցուցանէ զմի ի փոքրկանցս
յայսցանէ, լաւ է նմա եթէ կախիցէ երկան իշոյ
ընդ պարանոց նորա և ընկղմեսցի ի խորս ծովու։
ԱՎԵՏԱՐԱՆ

Ազգային վարչության Կրոնական ժողովո կողմե ի պաշտոնե ազդարարություն մը ղրկված է մեզ, որով հիշյալ ժողովը կարգելու մեզ եկեղեցական արարողությունները և եկեղեցականները ծաղրել, ավելացնելով, թե՝ եթե սույն ազդարարության հակառակ վարվինք, պիտի հարկադրի ակամա կամոք հարկ եղածը տնօրինել։

Եկեղեցական երգերն և արարողությոլնները չծաղրելու մասին Կրոնական ժողովո տված որոշումը կը հարդենք և կը գովենք, որովհետև եկեղեցական երգերը ծաղրելը նույնիսկ կրոնքը ծաղրել է։

Ձեռքերնիս խղճերնուս վրա դնելով կրնանք պարծենալով ըսել, թե՝ բնավ կրոնքը ծաղրած չենք և ծաղրողներն ալ հարվածեր ենք. ուստի, անցնինք այս կետը, որ մեզ չվերաբերիր և դառնանք երկրորդին, որ մեզ կը վերաբերի։

Բնավ չէինք հուսար, որ Կրոնական ժողովը՝ կրոնքն ու կրոնականն մեկ բռնելով պիտի հանդգներ ըսել, թե՝ կրոնականները ծաղրելը կրոնքն անպատվել է։

Այս սկզբունքով կրոնական մը պատմելը, կրոնքը պատմել ըսել պիտի ըլլա, կրոնական մը աքսորելը, կրոնքը աքսորել պիտի ըլլա։

Կրոնական ժողովո բուն իր բերնովը իր գրածը իրեն լզել տալով՝ կրօնականը կրոնքեն զանազանելնես վերջը դառնանք իր դրած շենքը իր ձեռքովը փլցնել։

Ինչո՞ւ համար անարժան եկեղեցականի մը մորուքը կածիլեն և կանպատվեն. և այդ ընելով կրոնքը պատվա՞ծ կըլլան, թե անպատված։