Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/239

Այս էջը սրբագրված է

ՊԱՏԱՍԽԱՆԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ

Վերջապես Ասիա շաբաթ մը առաջ ըրած ազդարարությանը համեմատ, երեկվան թերթովը Մեղուի պատասխաներ։

Չգիտենք ինչպես եղեր է, մեզի պատասխանել կարծած ատեն իրեն պատասխաներ է, մեր հոդվածը հերքելու տեղ իր ասկե առաջ գրած հոդվածը հերքեր է։

Մենք գիտեինք, որ լրագիրք իրարու հետ կը վիճաբանին․ Ասիան իրեն հետ կը վիճաբանի, այսօրվան գրածին հակառակը կը գրե վաղը, և մեկ փոսեն ելնել ուզած ատեն ուրիշ փոսի մը մեջ կիյնա։

Բացատրենք։

Ասիան ըսած էր, թե կրոնական ժողովը միևնույն ազդարարությունը Մամլո ալ ղրկելու չէր, որ կրոնականաց մասին Մեղուի հարգած ՍԿԶԲՈՒՆՔԸ Չէ ԸՆԴՈՒՆԱԾ։

Ասիային պատասխանելով ըսինք, թե կը խոստովանինք, որ Մեղու եղավ պատճառ կրոնական ժողովո ազդարարության ղրկվելուն, ինչպես նաև իր կողմեն անոր պատասխանն ալ տվավ, բայց ուրանալ, որ Մամուլը կրոնքը ծաղրած չէ, կրոնքն ուրանալ է։ Եվ հոս քանի մը դեպքեր հիշեցինք, որոց մեջ Մամուլը եկեղեցական արարողությունները ծաղրած է։

Ածոր ի պատասխան տես ի՞նչ կըսե Ասիան.

«Այս տողերեն հայտնի է, որ մենք Մամլո ներկային համար կը խոսեինք և ոչ անցելույն համար, որ ատեն կը խոստովանինք, թե սա իր պակասությունները ունեցած է»։

Հա՛ հա՛ հա՛ հա՛ հա՛ հա՛ հա՛։

Պարոն Ասիա, այս տողերեն ամենևին հայտնի չէ, որ դուք Մամլո ներկային համար խոսեիք և ո՛չ անցելույն համար, որ ատեն կը խոստովանիք, թե սա իր պակասությունները ունեցած է, որովհետև «ընդունած չէ» անցյալ է․ եթե ներկային վրա խոսիլ կ՝ուզեիք,