Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/243

Այս էջը սրբագրված է

Մաժուլին կերթա, Աստված ոտքերուդ ուժ և զորություն տա կըսեը։

Մեղուեն գալով, Աստված բաժանորդներդ ավելցնե կըսե ծովին ավազին չափ։

Զարմացա մնացի, թե՝ այս մուրացկանը ինչպես կրցեր է խմբագրաց վիճակին տեղեկանալ։


ՄԱՆԶՈԻՄԵԻ ԽԵԼՔԻՆ ԵՐԹԵՎԵԿՈԻԹՅԱՆ ԺԱՄԵՐԸ

ժամ 1. Գլուխեն կը մեկնե Ագապյան կը հանդիպի․

» 2․ Ագապյանեն Փանոսյան վարժարան։

» 3. Վարժարանեն քոնսեր։

» 4․ Հոնսերեն Զիֆթ Սույու։

» 5. Զիֆթ Սույիեն թատրոն։

» 6. Թատրոնեն՝ հիվանդանոց։

Բոլոր այս նավամատույցներուն հանդիպելեն ետքը ազգը կթելու նավամատույցին առջևը երկաթ կը նետե։

Խիստ քիչ անգամ պատահած է, որ գլխուն մեջը մնա։