Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/245

Այս էջը սրբագրված է

Դարձյալ թիվ 64 Ասիային երրորդ երեսին երկրորդ սյունակին մեջ կը կարդանք.

«Ուրբաթ օրը Պաղտատի նորընտիր կուսակալ Րետիֆ փաշա թրիեսթի ավստրիական շոգենավով մայրաքաղաքս հասավ»։

Աղեկ ա՜, շարադրությունը փոխելով քիչ չէ նե՝ երրորդ երեսին մեջ ալ դնեիր, լմննար երթար...։

Հիմա ընթերցողը պիտի հարցնե հարկավ, թե՝ ինչո՞ւ Ասիան միևնույն լուրը միևնույն թերթին մեջ երկու անգամ կը հրատարակե. տեսնողը ի՞նչ կըսե։

Պատասխանը շատ դյուրին Է։

Ասիան քաջ գիտենալով, որ իր թերթը մեկ ծայրեն մինչև մյուս ծայրը կարդացող չկա, այս միջոցին դիմեր Է լրագիրը լեցնելու համար։

Սա ալ գիտնալ պետք Է, որ Մեղու ասոնք գրելովը արդարության պարտք մը կատարե կոր։