Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/247

Այս էջը սրբագրված է

Պիտի ըսեք, թե՝ դիպված մէր ասիկա, բայց այս դիպվածը հաճախ կը պատահի և մենք հայքս ալ դիպվածական աղքատ կըլլանք կոր։

Կը խնդրեմ Սրբազան հայր, ի դիմաց ասկե վերջը կոնիզմայեն կրելիք հայ ընտանյաց, որ շնորհք ընեք պետք եղածը տնօրինելով զմեզ դիպվածական խեղճութենե ազատելու, կամ կոնիզման ուրիշ ձևի մը փոխելով և կամ կոնիզմա գտնված թաղերու հայաբնակ տուները սիկուրթա ընելու։

Որով մնամ ձեր սրբազնությանը

Ամենախոնարհ Մեղու: