Այս էջը սրբագրված է
ՊԻՏԻ ԸԼԼԱ՞, ԹԵ՞ ՉՊԻՏԻ ԸԼԼԱ
Առջի օրը մեր գրասենյակը մեկը եկավ, բարև տվավ, իր երկու ձեռները գոգելով մեզի երկնցուց և երկուքեն մեկուն զարկ ըսավ. մենք աջ ձեռքին զարկինք, բացավ. մեջը թուղթ մը կար որուն վրա սա խոսքը գրված էր «չպիտի ըլլա», հարցուցինք իրեն, թե ինչ «չպիտի ըլլա». մեր ականջն ի վար «Ընդհանուր ժողով» փսփսալով դուրս ելավ գնաց։
Աս գրելով կուզենք ծանուցանել արգո հասարակության, որ եթե այդ մարդը իրենց ալ գա, ձախ ձեռքին զարնեն, անոր մեջ «պիտի ըլլա» պիտի ըլլա։