Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/250

Այս էջը սրբագրված է
Վիեննա 25 մայիս.

Պորսան գոց եղած ժամանակը միշտ տաք ըլլալուն` որոշվեցավ, որ պորսան չպաղեցնելու համար գոց եղած ատենը գործ տեսնվի։

Աթենք 25 մայիս.

Դարձյալ պաշտոնեից հրաժարականներովը կզբաղինք։

Բարիզ 25 մայիս.

Ողջախոհությունը այսօր մեկնեցավ ասկեց։

Արմեթուղթերը հակակրութեան մը ունին պարոն Թիերին դեմ. Թիերը իյնալուն պես արժեթուղթերը ելան։

Իճատիե 30 մայիս.

Մեկ քվեի դեմ քսան քվեով երեկ խմբագրապետ մը տան մը մեջ, ըստ ասիական ճաշակի, ալթը օխա ըլլալով՝ միաձայն հավանությամբ թեթև անվանվեցավ։

Ցուսուֆյան խան 25 մայիս.

Մայրաքաղաքիս մեջ գտնվող կատղած շուներեն խալսելու համար, Օրագիր կառաջարկե, որ ամեն մարդ ոտքերեն մինչև քալչան երկաթե բանթալոն հագնի։

Երկաթագործները շնորհակալության թուղթ մը կստորագրեն Օրագրի տալու համար։

Պերլին 27 մայիս.

Հոս բան մը չկա։