Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/254

Այս էջը սրբագրված է

ՍԽԱԼԱՑՈԻՅՑ

Բարիզ 28 մայիս.

Կը հավաստեն, թե՝ խորհրդարանին մեծամասնությունը, կառավարական տագնապներու առաջքն առնելու համար, Մաքմահոն մարաջախտին անպատասխանատու դիրք մը պիտի տա իշխանության պայմանաժամը հինգ տարի որոշելով։

Օրագիր
Բարիզ 28 մայիս.

Կը հավաստեն, թե խորհրդարանի մեծամասնությունը, կառավարական տագնապը նախատեսելու համար մարաջախտ Մաքմահոնի անպատասխանատվությունը պիտի հաստատե և անոր իշխանությունը 5 տարիի համար պիտի որոշե։

Ասիա
Բարիզ 29 մայիս.

Նախագահին անպատասխանատվության և նորա հնգամյա իշխանության վերաբերյալ ծրագիրը դեռ որոշված չէ։

Օրագիր
Բարիզ 29 մայիս.

Նախագահին անպատասխանատվության վերաբերյալ ծրագիրը և իշխանությանց հինգ տարիի շրջանը բնավ չարգիլվեցավ։

Ասիա

Արդարության պարտք մը կատարած ըլլալու համար Ասիային սխալները ցույց տալեն ետքը, արդարության դեմ մեղանչած կըլլանք, եթե չխոստովանինք, որ Ասիայի հեռագրալուրերուն թվականներուն թարգմանության մեջ ամենևին սխալ չկա։