Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/258

Այս էջը սրբագրված է

ՏԱՐԵԴԱՐՁ

<2>

Կիրակի օրը հայոց խնդալու օրն էր։

Երկինքն նույն օրը առտուն քիչ մը լացավ մեր խնդալուն վրա․ բայց մենք ալ մինչև իրիկուն շատ խնդացինք անոր լալուն վրա։

Հանդիսադիր ընկերությանց շոգենավները՝ ըստ սովորության ժամը տասնին Սամաթիայեն ճամբա ելան, բայց ըստ սովորության շոգենավներուն մեջ բազմություն չկար։

Այս շոգենավները ժողովրդյան դյուրությանը համար այլ և այլ նավամատույցներ հանդիպելով փոխանակ մարդ առնելու մարդ հանեցին։

Անձրևի պատճառով շատերը չուզեցին շոգենավ մտնել, մտնողներեն ոմանք ալ ելան։

Նշանակության արժան է հոս հայտնել, որ այս հանդեսեն բացակա էին, էֆենտիները, բժիշկները, լրագրապետները, վարժապետները, հարուստները, էսնաֆները, պանդուխտները, աղքատները, ծերերը, քյամիլները, երիտասարդները, տղաքները, մյուս մնացածները ամենն ալ հոն էին։

Բնավ չզարմանանք անձրևի պատճառով գալ չուզողներուն վրա, արդեն անձրև եկած օրը Ընդհանուր ժողով ալ չգումարվիր։ Փա՜ռք տամք Աստուծո, որ Նոյ նահապետի դարուն մեջ չենք, եթե այն դարան մեջ ըլլայինք, ջրհեղեղը շուտով պիտի ջնջեր մեր Սահմանադրությունը։

Մեր Սահմանադրության մեջ ջուրի հոդված մը չկա. թո՛ղ անձրևր գա, ի՛նչ փույթ մեզ, միթե եռանդը ջուրե՞ կախյալ է, միթե մեր ուրախաթյունը, մեր երջանկությունը оդե՞ն կախումն ունի։

Ինչ է նե՝ անցնինք։

Շոգենավները ժամը երեքին Պեյքոզ հասնելով, ժողովուրդը ուղղակի եկեղեցի դիմեց, ուր արժանապատիվ Մատթեոս վարդա-