Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/260

Այս էջը սրբագրված է

ԼՐԱԳՐԻ ԱՌԵՎՏՈԻՐ

Լրագրի առևտուրը սիկարայի թուղթերուն առուտուրը դարձավ։

Հիմա թե որ լրագրածախի մը լրագիր մը տուր ըսես նե՝ կը հարցնե․

— Ո՞ր տեսակեն կուզեք աղա։

— Տեսակը ի՛նչ պիտի ըլլա, հատ մը տուր իշտե։

— Թուղթը աղեկ կ՝ուզես նե՝ Մանզումե մը տամ։

— Մանզումե չեմ ուզեր, Մասիս մը տուր։

— Մասիս տամ ամա, Մասիսը հարուստ մարդու կարդալու լրագիր է, սուղ է, ձեր գործին չգար։

— Ես աժան կուզեմ։

— Աժան կուզես նե՝ Ասիա մը տամ։

— Ասոր մեջ բան չկա ատամ, աս առնեմ տե ինչ ընեմ։

— Կարդա՛ Էֆենտիմ։

— Քանի՞ փարա Է․

— Տասը փարա։

— Տասը՞ փարա մի, հինգ փարայի կուտաս նե կառնեմ, տասը փարա կը տրվի՞ ասանկ սևցած թուղթին, ես տասը փարայի երեք թապաղա թուղթ կառնեմ, հեմ վրան գիր ալ կը գրեմ։

— Հեմ աժան, հեմ աղեկ կուզես նե՝ քեզի աղվոր լրագիր մը կուտամ․

— Տուր նայիմ։

— Ա՛ռ քեզի Օրագիր մը։

— Ասոր խումաշը աղեկ չէ, ինչ է նե, քանի փարա է։

— Տասը փարա, ան ալ քեզի է տեյի, ուրիշներուն քսան փարայեն պակաս չեմ տար։

— Ասիկա քիչ մը աղեկ է ամա, սուգ է աղբար, սուղ, երկու հատին տասներկու փարա տանք նե չւ՞լլար։