Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/269

Այս էջը սրբագրված է

— Մեղա վարժապետ։

— Ինչո՞ւ մեղա։

Տղան կսկսի դեմ խոսիլ...

Ցրվչ. էֆենտի, շարվածները ո՞ւր պիտի տպենք, թուղթ չկա։

— Չառնե՞ս հապա։

— Ստակ չկա։

Խմբագիրը անդորրագիր մալ կը գրե կը ղրկե։

Տղան կսկսի դեմ խոսիլ. վարժապետը ավելի ևս կը բարկանա, կսկսի պոռալ.

Տնտես, դռնապան, ժամկոչ, վազեցեք, բռնեցե՜ք, սա անպիտանը, եկեղեցին տարեք, բանտը դրե՛ք, դեմ խոսեցավ ինձի, գող հանեց զիս... ո՜հ, մարելիքս կուգա կոր, քիչ մալ դուք զարկե՛ք սրվոր, ես հոգնեցա։

Տնտեսը տղան կառնե եկեղեցիին բանտը կը դնե...

Տպարանապետը, էֆենտի, չգա՞ս փորձերը նայելու։

Բանտը կը դնե...

Ցրվիչ. Ստակ չիտա՞ս, որ թուղթ առնեմ։

Բանտը կը դնե...

Խահվեճին. էֆենտի, խահվեներու հաշիվը մաքըե՞նք մի։

Բանտը կը դնե...

Աշնին. Սա բիազին ստակը կուտա՞ք մի։

Տղան կ՝առնե եկեղեցիին բանտը կը դնե․..

— Սա սենեկին քիրան կուտա՞ք, այսօր ամսու գլուի է։

Բանտը կը դնե...

— Չեռագիր չղրկե՞ս աղբար, գրաշարները պարապ նստեր են։

Բանտը կը դնե...

— Պե ճանըմ, թուղթ չի՞պիտի առնենք այսօր։

Կը դնե. տղան քանի մը ժամ...

— էֆենտի, ես մոռցա քեզի ըսելու, որ այսօր դարձյալ տպագրական տեսչութենեն ուզեր էին քեզի...

Խմբագիրը կաղամարն ու գրիչն կառնե, Բարձրագույն Դուռըկերթա, և հոն անկյունը մը նստած հոդվածը կը լմնցնե։

Տղան քանի մը ժամ բանտը մնալեն վերջը, վարժապետին հրամանովը կելնե դպրոց կուգա. վարժապետին ալ խոսքը տեղը կուգա. խմբագրին ալ հոգին բերնեն կուգա։