Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/270

Այս էջը սրբագրված է

ԲԱՅԵՐՈԻՆ ԵՂԱՆԱԿՆԵՐՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈԻՆ

ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Ընթերցող, ես դիտած եմ, չգիտեմ դուն ալ գիտած ես, որ չկա մարդ մը, որ իր բոլոր կենացը մեջ բայի մը ամեն եղանակները ու ժամանակները գործածելու պետք զգա իր միտքը հայտնելու համար։

Ամեն մարդ կարծես թե բայի մը մեկ եղանակը, կամ մեկ ժամանակը իրեն հատկացուցեր է իրեն վիճակին ու բնավորությանը համեմատ։

Օրինակի համար «կուտամ» բայը առնենք և զորությամբ ստակ իմանալով, անոր գործածությունը տեսնենք այլ և այլ աստիճանի մարդոցմե։

Տոլանտըրրճի մը կուտամ կըսե
Անանկացյալ մը կուտայի կըսե
Պաթախճի մը տվի կըսե
Աղքատը պիտի տամ կըսե
Կղերը տուր կըսե
Հարուստը տամ կըսե

Տե՛ս, կարծես թե ամեն մարդ իրեն հատուկ եղանակ մը, կամ Ժամանակ մը ունի։

Կեցի՞ր, քիչ մալ սիրեմ բային հետ խաղանք, բառին հետ չհասկնաք հա՛:

Ամոթխած աղջիկ մը՝ կը սիրեմ կըսե
Ծեր կնիկ մը՝ կը սիրեի կըսե
Ազատ մեծցած աղջիկ մը՝ սիրեցի կըսե
Անիկա պիտի սիրեմ կըսե
Կղերը սիրեցեք կըսե
Տգեղ կնիկ մը սիրեմ կըսե

Մեղու ասոնց բան մը չըսեր, բայց ամեն բան ճամբով ըլլալու է։