Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/277

Այս էջը սրբագրված է

ԳՈՐՏԵՐՈՒ ԵՎ ՄՈՒԿԵՐՈՒ ԹԱԳԱՎՈՐԻՆ ՁԱԽՈՎ

ՃԱՄԲՈՐԴՈՒԹՅՈԻՆԸ

Տարիե մի վեր շատերը հետաքրքրությամբ կը հարցնեին իրարու, թե Միսաքյան էֆենտին ինչո՞ւ հրապարակ չիգար։

Չգիտեին ասոնք, որ Միսաքյան էֆենտին յուր տարիքին աշնան եղանակին մեջ ըլլալով քալելու ուժ կը պակսեր իրեն, հետևաբար ԿԵՆԴԱՆԻ մը կը փնտրեր, որ վրան հեծնար և հրապարակ գար։

Վերջապես Միսաքյան էֆենտի գտավ յուր փնտրածը, կենդանի մը ձեռք անցուց, վրան հեծավ, սանձերը ձեռք առավ, մտրակեց կենդանին ճամբա ելավ։

Հազիվ թե քիչ մը ճամբա պիտի առներ, երկու ավազակ ելան դիմացը. այս ավազակներեն մին էրճիյաս լերան բնակիչներեն է, մյուսը Ասիայի կողմեն։

Առաջինը, իրեն բնական եղած լեռնային կոշտությամբ ճամբորդին վրան հարձակեցավ և ըսավ. «Ես քեզմե շատ հարստություն կը հուսայի, դուն բան մը չունիս եղեր, ինչո՞ւ առանց հարստության ճամբա ելած ես»։ Աս ըսելով ճամբորդին գլխուն փատ միջեցուց։

Երկրորդը, իր տգիտությամբը չկրնալով հասկնալ, թե այս ճամբորդը ո՞վ է, ուսկի՛ց կուգա կամ ո՛ւր կերթա, վրան հարձակիլ ուզած ատեն յուր առջևի փոսը չտեսնելով մեջը ինկավ։

Ծերունին, որ ասանկ փորձանքի մը երբեք հանդիպած չուներ, առաջին անգամ շվարեցավ մնաց, բայց շուտով ինքզինք ժողովելով մտրակեց կենդանին և յուր տարապարճակ չվույն հանգույցը ըրավ, ընելու որոշյալ տեղը, այսինքն Փունջի մեջ։

Եվ որովհետև մենք ալ ծերունվույն իջած հրապարակին վրա կը գտնվինք, բնական է, որ իրեն հանդիպինք։ Հանդիպելեն վերջը