Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/281

Այս էջը սրբագրված է

փաստաբանը կը պնդե, թե կենդանի՝ շնչավոր արարած կը նշանակե, իբրև թե՝ կռվույն մեջ Փունջ Մասյաց դպրապետին սեռական կամ տեսական սահմանը տված Է իմաստասիրաբար՝ երկոտանի և անփետուր բառերը միայն իբրև ոչ սահմանական զեղչելով»։

Այս տողերեն կիմացվի, որ Փունջ գոնե կենդանի բառին քով երկոտանի և անփետուր բառերը դնելու որ կենդանի մարզ նշանակեր. հետևապես Միսաքյան Էֆենտի, իր այս տողերով կնդունի, որ կենդանի մարդ չնշանակեր։

Խեղճ ճամբորդ... խեղճ ճամբորդություն...

Ծեր ճամբորդը աս նշանակությունները տալեն ետքը գերեզման կը դիմե, անմեղ պատանյակի մը աճյունները կը խառնե և վազելով հևալով կուգա՝ որդեկորույս հոր կը ներկայացնե անգթաբար և անոր վիշտերը կը նորոգե...։

Օն անդր, ի բաց, ոգի՛դ գիշերադեմ, ուրվականդ ահարկու, հեռացի՛ր, մի՛ խռովեր պատանեկին քունը, մի խռովեր որդեսեր ծնողաց սիրտը։

Այս տողերը գրողը, անցյալ տարի Եփրատա մեջ զՄիսաքյան հայ գրականության Արամազդ հորջորջեր Էր, առանց հանգիտության կանոնաց ուշ դնելու, և անոր ճակտին զարկեր Էր, որ ուղեղեն Աթենաս դուրս գա. կ՝երևի, թե մեր հարվածը ուժգին էր, կերևի, թե Արամազդա ուղեղը վնասված Է նույն օրը։