Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/287

Այս էջը սրբագրված է

ՀԱՎՏԱԼՍ ՉԳԱՐ

Հայտնի է, որ կանայք վերջերս մեծ մեծ խըչլըխ-ներ դնելով՝ իրարու հետ կը մրցին։

Ասոնք հրապարակ ելնելնուն պես իրարու խըչլըխ-ներուն կը նային, տեսնելու համար, թե որերնո՞ւնը ավելի մեծ է, և թե հաղթանակը ո՞վ պիտի տանի։

Անհանգիստ մի՛ ըլլաք տիկնայք, ամենքնիդ ալ հաղթանակ պիտի տանիք, ամեննուդ ալ խըչլըխ—ները չափեն ավելի մեծ են, այն չափ մեծ են՝ որոնց վրա ամենայն հանդարտությամբ կրնան իքի յուզ բրեֆա խաղացվիլ։

Տիկին... խըչլըխ-ի մեծությանը մասին առաջին մրցանակն առավ անցյալ շաբթու։

Տիկին... գիշեր ատեն... հրապարակին վրա պարտելու ելնել ուզելով՝ գլխուն թուալեթը լմնցնելեն ետքը, կսկսի խըչ-թուալեթին. խոտ, բուրդ, բարձ, տիկ, վերջապես ինչ որ կը գտնե տանը մեջ՝ ամենը կառնե, կը կարգադրե, շրջազգեստին տակը կը զետեղե և կոտրտվելով մր էրկանը կը հարցնե։

— Ինչպե՞ս է, բավական մեծ է, կրնա՞մ բազմության ուշադությունը իմ խըչլըխիս վրա հրավիրել։

— Բավական մեծ է տիկին։

— Ինձի մեծ շերեփը կոր, մանավանդ թե պզտիկ է, դուն կարճահասակ ու պզտիկ ըլլալուդ համար քեզի մեծ կերևա կոր, ես պիտի մեծցնեմ դեռ, սա բանթալոնդ տուր ան ալ դնեմ։

— Ա՜ռ։

— Սա տղուն անկողինն ալ տուր, ան ալ դնենք։

— Ա՜ռ։

— Դարձյալ պզտիկ, չմեծցավ գնաց, սա բալթույ. տուր, ան ալ դնենք։

— Ա՜ռ։